
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ ակումբը չի փորձի ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
– Որքա՞ն են Կրիշտիանու Ռոնալդուի վերադարձի շանսերը:
– Նա, իհարկե, կարող է վերադառնալ, բայց չեմ կարծում, թե դա հնարավոր է:
– «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուներին դա դուր կգար:
– Իհարկե, սակայն դա հնարավոր չէ: Այդպիսի տրանսֆերը չէր տեղավորվի այն գումարում, որը մենք պատրաստ ենք ծախսել տրանսֆերային շուկայում: