Հանրապետության հրապարակն այս պահին բազմամարդ է: Ինչպես տեղից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, այստեղ մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանի նստացույցը:
Մեր թղթակիցը հայտնում է նաև, որ տեղում գտնվում են աննախադեպ մեծ թվով ոստիկաններ` ինչպես քաղաքացիական հագուստով, այնպես էլ ոստիկանական համազգեստով:
Այս պահին Հանրապետության հրապարակում լարված վիճակ է: Նստացույց հայտարարած Դավիթ Սանասարյանն իր համախոհների հետ միասին փորձում է խանգարել բնականոն երթևեկությունը: Սակայն ոստիկանները նրանց խոչընդոտում են:
Հավաքվածների մեջ են նաև «Ո´չ թալանին» նախաձեռնության անդամները, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայում հավաքվածներից մեծ թվով մարդիկ: