ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գլոբալացվող աշխարհում ավելի են կարեւորվում ազգային արժեքների, ազգային ինքնության պահպանման խնդիրները»:

Կարեն Ավագյան «Ֆեյսբուք»

Ցեղակրոնության օրվա առթիվ ասված այս միտքը, անշուշտ, կարեւոր է: Այլ հարց է, թե ում շուրթերից է այն հնչում: Իրեն ազգային արժեքների պահպանող եւ Նժդեհի գաղափարախոսության կրող հռչակած ՀՀԿ-ն հաճախ մոռանում է, որ, օրինակ, քրեաօլիգարխները, ում ՀՀԿ-ն ջանասիրաբար ընդգրկում է իր շարքերը եւ փայփայում, ոչ մի կերպ չեն տեղավորվում ո՛չ ազգային արժեքների, ո՛չ էլ Նժդեհի գաղափարախոսության մեջ: Չի տեղավորվում նաեւ կեղծիքներով իշխանության հասնելը: Այնպես որ, Նժդեհից, ցեղակրոնությունից եւ ազգային արժեքներից ավելի լավ կլինի՝ խոսի գոնե ոչ ՀՀԿ-ական եւ գոնե բանակում ծառայած մարդը:




Լրահոս