ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՋԱՀԸ
«Մոսկվայում ներկայացվել է 2014-ի Սոչիում կայանալիք օլիմպիական եւ պարաօլիմպիական խաղերի ջահը»,-գրում է ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ն: Ջահերը տարբերվում են միայն գույներով` օլիմպիական խաղերի ջահը կարմիր երանգ ունի, իսկ պարաօլիմպիական խաղերինը` երկնագույն: 2014-ի Սոչիի օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահը նշել է, որ այս օլիմպիական խաղերի փոխանցումավազքն ամենամասշտաբայինն է լինելու պատմության մեջ: Այն անցնելու է 2900 բնակավայրերով: Նախագահի խոսքով՝ օլիմպիական ջահը լինելու է նաեւ Էլբրուսի բարձունքին:
ՍՊԱՆԵԼ Է ՀԱՅՐԵՆԱԿՑԻՆ
Ռուսաստանի Պերմի շրջանում հայաստանցի 36-ամյա տղամարդը մեղադրվում է իր հայրենակցի սպանության մեջ: Քննության տվյալներով՝ նախորդ տարվա հունվարին Պերմի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկի մոտ երկու հայաստանցիների միջեւ վիճաբանություն է ծագել: Հարաբերություններ պարզելու համար նրանք դուրս են եկել քաղաքի սահմաններից, որից հետո մեղադրյալը «Նագան» տեսակի ատրճանակից 5 կրակոց է արձակել իր 24-ամյա հայրենակցի գլխին: Քրեական գործը ուղարկվել է դատարան:
ԱՅՐՎԵԼ Է
Ավստրալիայում շոգ ու չոր եղանակի, ինչպես նաեւ ուժեղ քամիների հետեւանքով անկառավարելի հրդեհները շարունակում են տարածվել: Հրդեհից այրվել է Նոր Հարավային Ուելս քաղաքի աստղադիտարանը: Դրա աշխատակիցները ժամանակից շուտ տարհանվել էին, սակայն կրակը հանգցնելու համար հրշեջներին խանգարել էր ուժեղ քամին: Աստղադիտարանը տեխնիկապես հագեցած կազմակերպություն էր, որտեղ աշխատում էին Ավստրալիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Հարավային Կորեայի ու Լեհաստանի աստղագետները:
ԽԱՆԴԻ ՀՈՂԻ ՎՐԱ
ՌԴ Մերձծովյան երկրամասի բնակիչը մեղադրվում է միանգամից երկու սպանություն կատարելու մեջ: 39-ամյա տղամարդը իրավապահներին պատմել է, որ հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը մեծ քանակությամբ ալկոհոլ է օգտագործել, վերցրել դանակն ու գնացել տուն: Մտնելով սենյակ՝ խանդի հողի վրա սպանել է կնոջը, ապա զոքանչին: Հանցագործը ձերբակալված է: Կատարվում է քննություն, հարցաքննվում են հարեւանները: