Նախագահական ընտրություններին բան չմնաց: Փետրվարի 18-ին ազգովի ՀՀ նախագահ ենք ընտրելու: Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է գալիք ընտրություններին ու թողել հետեւյալ գրառումը. «Մինչեւ ընտրությունները քիչ ժամանակ է մնացել: Նախագահի բոլոր թեկնածուներին եւ իրենց նազիր-վեզիրներին, ողջ շքախմբով հանդերձ, հաաաա չմոռանամ` լավ կլիներ նաեւ ընտանիքներով հանդերձ, առաջարկում եմ մեկ շաբաթ ապրել հասարակ մահկանացուի կյանքով. մոռանալ շքեղ ավտոմեքենաների ու ռեստորանների մասին, վերցնել ընդամենը նվազագույն աշխատավարձի չափով գումար (վստահ եմ, որ երկու օր էլ չեն ձգի) ու երթեւեկել երթուղային տաքսիներով, կրել հասարակ մահկանացուի հագուստ, գնալ խանութներ, կոմունալ վարձեր վճարել, մի խոսքով` գլուխներդ ինչ ցավեցնեմ, ապրել մեր առօրյայով… բայց այդ ամբողջն անել նվազագույն կամ միջին աշխատավարձով… կամ որեւէ միջին ստատիստիկ ընտանիքի կյանքով ապրել եւ հետո նոր սկսել նախընտրական քարոզարշավները: Կարծում եմ, միայն այդ դեպքում կհասկանան, թե որքան ծիծաղելի է մեզ համար այն, ինչ լսում եւ տեսնում ենք հեռուստացույցով: Ով դա արեց ու, առավել եւս, դրանից եզրակացություններ արեց, նրան էլ կընտրեմ: Իսկ եթե գոնե մեկ շաբաթ էլ ապրեն գյուղացու կյանքով ու դրանից հետո կենդանի մնան, ավելի պայծառ»:
ԴԻՄԱՑԵ՛Ք, ԹԵ ԿԱՐՈՂ ԵՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ