Բուսաբանական այգու տարածքը կամաց-կամաց կազատվի և որևէ պաշտոնյա կսեփականաշնորհի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անցած շաբաթ օրը Երեւանի Բուսաբանական այգում ուժգին հրդեհ էր բռնկվել, որի արդյունքում մոտ 15 հեկտարի մշակաբույսեր ոչնչացել են: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ այգին գտնվում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի վերահսկողության տակ: Ըստ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի՝ հրդեհի ընդգրկած տարածքը բուսածածկ չի եղել: «Այդ տարածքում այգու այն մասն է, որտեղ հիմնականում բուսականություն չկա, խոտ է, ամռան ընթացքում այդ խոտն աճում է, հետո չորանում ու բռնկվում»,- հանգիստ տոնով ներկայացրեց Ռ. Մարտիրոսյանը:

Ստացվում է, որ մայրաքաղաքի Բուսաբանական այգին ԳԱԱ-ին հանձնելով՝ ՀՀ իշխանությունները նախ՝ իրենց ուսերից գցել են պատասխանատվության բեռը, մյուս կողմից էլ՝ շատ լավ հասկանում են, որ տարածքը կամաց-կամաց «կազատվի», եւ իրենք հնարավորութուն կունենան այն սեփականաշնորհել եւ տալ այս կամ այն պաշտոնյային: Մի օր էլ կարող է պարզվել, որ Բուսաբանական այգում ի սկզբանե ոչ մի ծառ չի եղել, տարիներ շարունակ այդ տարածքում միայն թուփ եւ խոտ է եղել, որոնք էլ «հրդեհի բուն են», եւ պետք է կառուցապատել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս