Հուլիսի 27-ին՝ առավոտյան ժամը 8-ի սահմաններում, Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից եւ ընկել Ոսկեպար գետը:
Ավտոմեքենայի մեջ եղել են երիտասարդ ամուսինը եւ նրա հղի կինը: Նախնական տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի տեխնիկական անսարքությունը: Մեքենայի ուղեւորը, Կողբ գյուղի 23-ամյա բնակչուհին, ով ներկայումս բնակվում է Ռուսաստանում, տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:
Նոյեմբերյանի ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Դանիել Ամիրաղյանից «Ժողովուրդը» տեղեկացավ, որ հղի կինը գոտկատեղի շրջանում ունի սալջարդեր, նրա վիճակը միջին ծանրության է: