
Իրանի քաղաքացիական ավիացիայի ղեկավար Մուհամմադ Խադա Կարմին հայտարարել է, որ միջազգային պատժամիջոցների չեղյալ հայտարարման կապակցությամբ երկիրը պատրաստ է վերսկսել ԱՄՆ-ի հետ ուղիղ ավիաչվերթները:
«Իրանի ավիացիոն պարկը հագեցած է տրանսատլանտյան ինքնաթիռներով, որոնք կարող են թռիչքներ իրականացնել ԱՄՆ»,- Խադա Կարմիի խոսքերը մեջբերում է Press TV հեռուստաալիքը:
Նրա խոսքերով` ուղիղ չվերթները վերսկսելու համար անհրաժեշտ է համապատասխան մարմիններից «դիվանագիտական թույլտվություն» ստանալ ` պարզաբանելով, որ երբ նման թույլտվությունը տրվի, Իրանի քաղաքացիական ավիացիան ձեռնամուխ կլինի թռիչքները վերսկսելու համար անհրաժեշտ մնացած գործընթացների կատարմանը: