Առաջիկայում սպասվում են այս ամռան ամենաշոգ օրերը. ինչպես հաղթահարել դրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկա օրերին դիտվում է բարձր ջերմային ֆոն և չոր եղանակ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտեց ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Բարձր ջերմային ֆոնը կպահպանվի մինչև հուլիսի 30-ը: Հուլիսի 30-ից կփոխվի եղանակային պայմանները: Եթե հիմա օդային հոսանքները փչում են Սիրիայի տարածքից, ապա հուլիսի 30-ից դրանք կփոխեն իրենց ուղղությունը և կփչեն արաբական անապատներից: Դա նշանակում է, որ տաք հոսանքները կուժեղանան»,-նշեց նա:

Օդերևութաբանի համոզմամբ ամենաշոգ օրերը կլինեն հուլիսի 31-ին և օգոստոսի 1-ից 4-ը ընկած ժամանակահատվածում: «Ջերմաստիճանի բարձրացման հետ զուգընթաց կդիտվի օդի հարաբերական խոնավության կտրուկ անկում: Ինչը նշանակում է, որ բույսերի մոտ կնկատվի արագ ջրազրկում: Դրա համար գյուղատնտեսներին խորհուրդ ենք տալիս բույսերին ավելի արագեցված ոռոգում կատարել, իսկ մարդկանց խորհուրդ ենք տալիս խուսափել ակտիվ գործունեությունից, հատկապես ժամը 13-17-ն ընկած ժամանակահատավածում զերծ մնալ արեգակի անմիջական ճառագայթներից, ընդունել շատ հեղուկներ»,-հավելեց օդերևութաբանը:




Լրահոս