Ազգային ժողովում էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ներկայացրեց «Նաիրիտ» գործարանի շուրջ ստեղծված ընդհանուր իրավիճակը, գործարանի ունեցած պարտքերը և այլն:
Նախարարը ներկայացրեց այսքան տարիների ընթացքում գործարանի կուտակած պարտքերը, վնասով աշխատելու պատճառները, աշխատակիցների կրճատումը և այլն:
«Այսօր գործարանը կամ պիտի վերագործրակվի կամ պիտի լուծարվի, որը կապված կլինի լուրջ ֆինանսական ծախսերի և բնապահպանական ծախսերի հետ: Դա շարքային ֆաբրիկա չէ, որ լուծարման հետ կապված այսօր որոշում կայացվի և վաղը սկսվի լուծարումը:
Կառավարությանը բոլորովին ձեռնտու չէ ընկերության սննկացումը, որովհետև դա բերելու է մեծ ֆինանսական խնդիրների` կապված անվտանգության և այլնի հետ: Այն կարծիքը, որը շրջանառվում է, թե իբր Կառավարությունը գործարանը տանում է լուծարման, ես պատասխանատու հայտարարում եմ՝ դա այդպես չէ: Մենք ամեն ինչ արել և անում ենք, որ գործարանը վերագործարկվի: ՀՀ Կառվարությունը դիմեց Համաշխարհային բանկին, որն իր միջոցների հաշվին պատվիրեց ընդհանուր աուդիտ: Արդյունքները հայտնի են, առաջարկները ևս»,- մանրամասնեց նախարար Զախարյանը: