Հրապարակ. ՀԺԿ-ն դուրս կգա՞ ՀԱԿ-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀԱԿ-ում տեղի ունեցող զարգացումները ձնագնդի էֆեկտ են ստանում: Ըստ թերթի՝ չորեքշաբթի տեղի ունեցած ՀԱԿ քաղխորհրդի նիստն այդպես էլ որևէ լուրջ հարց չի քննարկել, բացի Սասուն Միքայելյանի հարցազրույցից, որին որոշել են չպատասխանել, որպեսզի էլ ավելի չբարդացնեն առանց այդ էլ բարդ վիճակը:
Միևնույն ժամանակ փորձել են հասկանալ, թե ինչու է “Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության անդամ, Աջափնյակի ՀԱԿ պատասխանատու Պետրոս Գևորգյանը փակել ՀԱԿ գրասենյակի դռները, ինչի արդյունքում ԺՀԿ-ն ստիպված է եղել նիստ գումարել ,Ազատ դեմոկրատներիե գրասենյակում: ՀԱԿ-ում դա անթույլատրելի են համարել:
Քաղխորհրդի այդ նիստից հետո, ինչպես նաև վերջին շրջանում ստեղծված իրավիճակը լցրել է նաև Գերմանիայից նոր վերադարձած, կրկին քաղաքական գործընթացների մեջ ներգրավված ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի համբերության բաժակը ևս, որն առանց այն էլ լիքն էր ՀԱԿ-ի՝ կուսակցություն դառնալու խոսակցությունների ֆոնին: Ինչպես տեղեկացնում են ՀԺԿ “Հրապարակ”-ի աղբյուրները՝ առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում հրավիրվելու է ՀԺԿ քաղխորհրդի ընդլայնված նիստ, որտեղ պետք է քննարկվի իրենց՝ ՀԱԿ-ում գտնվելու նպատակահարմարության հարցը: Խնդիրն առնչվում է հատկապես ՀԱԿ ներքին ժողովրդավարությանը, որովհետև այնտեղ որոշումները կայացվում են միանձնյա: Ըստ ամենայնի, այդ նիստում որոշում կկայացվի, որ ՀԺԿ-ն դուրս է գալիս ՀԱԿ-ից:




Լրահոս