
Սարսափելի միջադեպ է գրանցվել Նեպալի հարավ-արևմուտքում գտնվող Կուդիյա գյուղում: Տեղաբնակ Կոդայ Խարիջան կտրել է 10-ամյա Ջիվան Կոխարի գլուխը` իր հիվանդ որդուն փրկելու համար: Տղային զոհաբերել հրամայել է գյուղական կախարդը, հայտնում է CNN-ը:
Տեղացի կախարդի խորհրդով` Կոդայ Խարիջան խաբել է խաղահրապարակում խաղացող 10-ամյա Ջիվան Կոխարին ու նրան տարել գյուղի ծայրամասում գտնվող տաճար: Հանցագործը երեխային խոստացել է 50 ռուպի ու թխվածքաբլիթ:
Տղամարդը Ջիվանին վատ լուսավորված վայր է տարել ու կտրել զոհի գլուխը: Արարողակարգային սպանությունը իրականացվել է կախարդի ներկայությամբ:
Հանցագործին սպառնում է ցմահ ազատազրկում: