Հրապարակ. Դանակահարություն Ապարանում գլխավոր դատախազի մասնակցությամբ միջոցառմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է, որ Հին նոր տարին նշելու ավանդույթից չի շեղվում նաեւ  ապարանյան կլանը: Այս տարի եւս Ապարանի  հրապարակում մեծ տոնակատարություն էին կազմակերպել, ինչը լայնորեն լուսաբանվեց եթերով:
Դատախազի, մարզպետների ու տարբեր իրավապահների հետ ապարանցիների  քեֆ-ուրախությունը, ցավոք, ավարտվել է դանակահարությամբ: Լուրը, սակայն, տեղ չգտավ եթերում:
Երեկ ապարանցիները մեր թղթակցին պատմել են, որ մի խումբ երիտասարդներ միմյանց հետ վիճել են, ինչի ընթացքում նրանցից մեկը  դանակահարվել է, երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց: Բարեբախտաբար, նա կյանքին սպառնացող վնասվածք  չի ստացել: Բնականաբար, միջադեպը տեղ չի գտել նաեւ ոստիկանության ամփոփագրում:




Լրահոս