Հուլիսի 21-ին, ժամը 06.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1987 թ. ծնված Ռեզա Մ.-ն և հայտնել, որ անհայտ անձը Թումանյան փողոցում շշով հարվածել է իր գլխին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 04.00-ին, Թումանյան փողոցի 19 հասցեում գործող սննդի կետի դիմաց, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը շշով հարվածել է Ռեզա Մ.-ի գլխին, մոխրամանով աչքին` պատճառելով վնասվածքներ:
Վերջինս բուժօգնության է դիմել հիվանդանոց: Նշանակվել է ԴԲՓ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Էդգարը 1971 թ. Էդգար Հ.-ն է, ով բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 27-ին, ժամը 14.30-ին, ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է: