
Դեկտեմբերի 24-ին ՀՀ արդարադատության խորհուրդը դռնփակ նիստում որոշել է դիմել Սերժ Սարգսյանին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրայր Սարգսյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ: Արդարադատության խորհրդի կողմից վերջինիս լիրազորությունները դադարեցնելու պատճառն այն է, որ դատավորը նշանակումից հետո ձեռք է բերել հիվանդություն: