ՉԻ. Արմեն Մովսիսյանը հրաժեշտ է տալու նախարարի պորտֆելին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“ՉԻ” տեղեկությաններով՝ նախագահական ընտրություններից հետո նոր ձևավորված կառավարությունում նախարարի պաշտոնին հրաժեշտ տվողների թվում է լինելու ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։ Խոսակցություններ կան, որ հանքարդյունաբերության ոլորտում սկանդալներ են հասունանում և դրանք ջարդվելու են հենց էներգետիկայի նախարարի գլխին։
“ՉԻ”-ին հասած լուրերի համաձայն, սկանդալները կապված են լինելու դրսի ներդրողների հետ, որոնցից շատերին հայրենի կառավարությունը գցել է, և քավության նոխազի դերում հանդես է գալու էներգետիկայի ու բնական պաշարների նախարարը։ Թերթը նկատում է, որ պաշտոնանկությունը Արմեն Մովսիսյանի համար այնքան էլ մեծ կորուստ չի լինի, քանի որ վերջինս առանց այդ էլ անգործության է մատնված։
Թերթը հիշեցնում է, որ վերջինս սովորություն ունի կարևորագույն հարցերի քննարկման ժամանակ iPad-ով “շարիկ” գլորել և դա կարող է անել նաև նախարար չեղած ժամանակ։




Լրահոս