Շվեյցարահայ բարերարի ֆինանսավորմամբ կյանքի կկոչվի «Հին Երեւան» ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է շվեյցարահայ գործարար, բարերար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշին: Վարչապետը բարձր է գնահատել պարոն Սրմաքեշի ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում եւ նշել, որ նրա կողմից իրականացվող բոլոր ծրագրերը նպաստում են հայրենիքի տնտեսության զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Կառավարության ղեկավարը կարեւորել է շվեյցարահայ բարերարի ֆինանսավորմամբ «Հին Երեւան» ծրագրի իրականացումը, որի կյանքի կոչման համար ներդրվելու է շուրջ 150 մլն դոլար:

Վարդան Սրմաքեշը շնորհակալություն է հայտնել վարչապետին եւ ընդգծել, որ ՀՀ կառավարության նախանշած առաջնայնություններն ու գերակայություններն իր համար համոզիչ են, ուստի վստահ է՝ Հայաստանն ունի մեծ ապագա: Շվեյցարահայ գործարարի խոսքով՝ ինքը պատրաստ է տարբեր ծրագրերի միջոցով նպաստել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ տնտեսության ակտիվության ապահովմանը:

Վարչապետ Աբրահամյանը կարեւորել է նաեւ պարոն Սրմաքեշի ներդրումային ծրագրերն Արցախում: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել գործարարին՝ հետեւողական աշխատանքի համար եւ համոզմունք հայտնել, որ իրականացվելիք բոլոր ծրագրերը կունենան մեծ արդյունքներ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանում եւ Արցախում նախատեսվող ներդրումային ծրագրերին առնչվող մի շարք հարցեր:




Լրահոս