Հայկական ժամանակ. Դաստիարակը սկոչե՞լ է երեխայի բերանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ “Հայկական ժամանակ” թերթին տեղեկություններ են հասել, թե Երեւանի թիվ 106 մանկապարտեզում ավագ խմբի դաստիարակը կպչուն ժապավենով փակել է երեխաներից մեկի բերանը: “Դաստիարակը պնդում է, որ ինքը նման բան չի արել, այլ՝ միայն սպառնացել է: Նշված մանկապարտեզի տնօրեն Նելլի Մարտիրոսյանը մեր թղթակցի հետ զրույցում երեկ ասել է, որ դաստիարակին իր այդ պահվածքի համար խիստ նկատողություն է հայտարարել”,- գրում է “Հայկական ժամանակը”:




Լրահոս