
Պատասխանելով “Ժողովուրդ” օրաթերթի հարցին, թե առաջադրված ՀՀ նախագահի 8 թեկնածուներից ում է սատարելու, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը ասաց՝ ոչ մեկին:
Ըստ նրա՝ ընտրական ողջ գործընթացը շինծու է, իսկ բոլոր առաջադրված թեկնածուները՝ դրածոներ. “Հրանտ Բագրատյանն ով ա, նախկին վարչապետն ի՞նչ ընդդիմություն, ցավդ տանեմ: Օլիգարխ… իմ հետաքրքրության շրջանակներում ինքն ընդհանրապես չկա: Ոչ էլ Րաֆֆի Հովհաննիսյանին, որովհետև ես գիտեմ, նա մասոնական, մորմոնական օղակներ են, բողոքական են, ցավդ տանեմ: Ասում ա՝ ուրիշ Հայաստան, այլ Հայաստան: Բոլորին էլ հասկանալի է, թե ինչ է կատարվում իրականում: Մի խոսքով վերջ, ոչ մեկին էլ չեմ սատարելու: Արդեն ամեն ինչ ասացի”: