
Թուրքիայի արևելքում Հակկարի նահանգում փոխհրաձգություն է գրանցվել «Քուրդիստանի աշխատավոր կուսակցության» (PKK) անդամների ու ոստիկանների միջև, գրում են թուրքական ԶԼՄ-ները:
Փոխհրաձգության արդյունքում վիրավորվել է ոստիկանության սերժանտ: Ոստիկաններին զորավիգ ուժեր են միացել:
Այսօր նաև Սիրիայի հետ սահմանամերձ Թուրքիայի Մարդին նահանգում PKK զինյալները գնդակոծել են քաղաքապետարանի շենքը:
Բացի այդ, քրդական կուսակցության զինյալները պայթեցրել են Մուշ նահանգում երկու կամուրջներ:
Պայթեցված կամուրջները եղել են Մուշն ու Դիարբեքիրը միացնող հիմնական կամուրջները: