
Լոնդոնի օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռներից մեկի ուղևորները զարմացել են, երբ իրենց ուղեբեռների փոխարեն անսպասելի կերպով հայտնվել են գարեջրով արկղեր: Յուրաքանչյուր արկղի վրա գրված է եղել «Վերցրեք ինձ, ես ձերն եմ», հայտնում է International Business Times-ը:
Ինչպես երևում է տեսանյութում, Լոնդոն ժամանած ուղևորները նախ զարմանում են, իսկ այնուհետև ուրախանում անսպասելի նվերից: