Ոստիկանության Մաշտոցի բաժին հունվարի 11-ին՝ ժամը 22.00-ին, դիմել է 1953 թ. ծնված Կարապետ Հ.-ն և հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում, ոմն Մարինե իր տանը իր բաճկոնի գրպանից գողացել է 1.700 դոլար: Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մարինեն 1969 թ. ծնված Գյուլնարա Մ.-ն է, որը հունվարի 16-ին, ժամը 20.00-ին, բերման է ենթարկվել ոստիկանություն և խոստովանել, որ գողությունը կատարել է ինքը: Կատարվում է նախաքննություն:
Կինը բաճկոնի գրպանից գողացել է 1.700 դոլար
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ