«Նաիրիտ» գործարանի ֆինանսական կենսունակության գնահատմամբ, գործարանում պոլիքլորոպրենային կաուչուկի արտադրությունը ֆինանսապես կենսունակ չէ և բութադիենի և ացետիլինի վրա հիմնված արտադրական պրոցեսների պարագայում: Ըստ կատարված հետազոտության, պատճառներից մեկը հետևյալն է.
Բութադիենի վրա հիմնված արտադրության պարագայում ներմուծված բութադիենի վրա հիմնված և փոխադրման մեծ վերադիր ծախսեր պահանջող քլորոպրենային մոնոմերի արտադրության բարձր ինքնարժեքը, ինչպես նաև գազի և էլեկտրաէներգիայի բարձր գները:
Այսօր Ազգային ժողովում քննարկման ժամանակ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը իրատեսական չհամարեց բութադիենի ներմուծումը Հայաստան: Իսկ ահա «Նաիրիտ» գործարանի աշխատակիցը Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ հնարավոր տարբերակ է Իրանից բութադիենը հասցնել մինչև Նաիրիտ: Սակայն դա տեղի է ունեցել տարիներ առաջ:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում: