ՀՔԾ-ն Բաղրամյանի նստացույցը ցրելու դեպքերը մեկ վարույթո՞վ կքննի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննարկում են հուլիսի 6-ին Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ կազմակերպված խաղաղ ցույցը ոստիկանների կողմից ցրելու միջադեպին ընթացք տալու հարցը:

Հիշեցնենք, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2015թ.-ի հուլիսի 7-ին հանցագործության մասին հաղորդումներ է ուղարկել ՀՔԾ նշված օրվա դեպքերի մասով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ բացառված չէ, որ ՀՔԾ-ն որոշի միավորել եւ միասին քննել Բաղրամյան պողոտայի նստացույցը ցրելու երկու՝ հունիսի 23-ի եւ հուլիսի 6-ի դեպքերը:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ բռնություն էր կիրառվել, ինչի առիթով ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել, ու երկար-բարակ քննում են: Իսկ արդեն հուլիսի 6-ին ոստիկանները ցրեցին քաղաքացիների խաղաղ ցույցը:




Լրահոս