Նախօրեին Մոսկվայի շրջանում գրանցված հուժկու փոթորկի ժամանակ վնասվել է երկու ուղևորատար ինքնաթիռ: Ինչպես այսօր հայտնում է «Ինտերֆաքսը», հղում կատարելով արտակարգ ծառայություններում սեփական աղբյուրին, կայծակը հարվածել է Շերեմետևոյից Նովիյ Ուրենգոյ թռչող ինքնաթիռին:
Կիպրոսից Մոսկվա ժամանած ևս մեկ «Բոինգ» վնասվել է կայծակի հարվածից Շերեմետևո օդանավակայանում 23:30-ի սահմաններում վայրէջք կատարելու ժամանակ:
Երկու ինքնաթիռների ուղևորներից և անձնակազմից ոչ ոք չի տուժել միջադեպերի արդյունքում: