Ավտովթար Սարալանջի նորակառույց կամուրջի տակ. կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ` հունվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում, Սարալանջի նորակառույց ճանապարհից դեպի Ավետիսյան փողոց ընկած ճանապարհահատվածում` Հաղթանակի 50-ամյակի կամուրջի տակ, բախվել են Երևան քաղաքի բնակիչ 28-ամյա Գեղամ Աբրահամյանի վարած “Միցուբիշի” մակնիշի 29 ՕՏ 717 համարանիշի և Երևան քաղաքի բնակիչ 57-ամյա Հրաչյա Ներսիսյանի վարած “Ռենո”մակնիշի 22 ՍՍ 472 համարանիշի ավտոմեքենաները: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: 




Լրահոս