
Երեկ՝ հունվարի 17-ին, ժամը 22:30-ի սահմաններում, Ոստիկանության Տավուշի մարզային վարչություն և ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Նավուր գյուղին պատկանող “Քոսականց կապեր” կոչվող հանդամասում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, oպերատիվ քննչական խումբը հանդամասում հայտնաբերել է Բերդ քաղաքի Սարալանջի փողոցի բնակիչ 1961թ. ծնված Սերոժ Հովհաննիսյանի դին՝ աջ ազդրի մասում թափանցող հրազենային վնասվածքի հետքով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի մասին ոստիկաններին ահազանգել է Արծվաբերդի անտառապետության Նավուրի պահաբաժնի անտառապահ 33-ամյա Կարեն Ջուլհակյանը: