Հայ դպրոցականները 6 մեդալ են շահել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2013 թվականին Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած Ժաուտիկովյան 9-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցի թիմն արժանացել է 6 մեդալի՝ 3 արծաթե և 3 բրոնզե: Օլիմպիադային մասնակցել են 13 երկրի 39 թիմ՝ 350 մասնակցով:  2013 թվականի հայ դպրոցականների օլիմպիական հաղթանակների մեկնարկը տվել են ֆիզմաթ դպրոցի սաները՝
Մինասյան Էդգար- մաթեմատիկա, 11-րդ դասարան, արծաթե մեդալ Հովսեփյան Նարեկ- մաթեմատիկա, 12-րդ դասարան, արծաթե մեդալ Պետրոսյան Ալեքսանդր- ֆիզիկա, 12-րդ դասարան, բրոնզե մեդալ Հովհաննիսյան Ռազմիկ– ֆիզիկա, 12-րդ դասարան, բրոնզե մեդալ Սահակյան Ալբերտ-ինֆորմատիկա,12-րդ դասարան, արծաթե մեդալ Համբարձումյան Կարեն-ինֆորմատիկա,12-րդ դասարան, բրոնզե մեդալ Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցը արժանացել է օլիմպիադայի կազմկոմիտեի կողմից  սահմանված դիպլոմի:




Լրահոս