
Ընտրացուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով 2012 թ. հունվարի 9-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է “Թեժ գիծ” ծառայություն` 010-53-32-73 հեռախոսահամարով, որի մասին նախապես զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է հայտարարություն: 2012 թվականի հունվարի 9-ից մինչև հունվարի 17-ն ընկած ժամանակահատվածում ստացվել են 22 հաղորդումներ, որոնցով պահանջվել են միայն օրենսդրական պարզաբանումներ: Ընտրացուցակների անճշտությունների վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել: