
Այսօր Գյումրիում տեղի ունեցավ «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամների իրազեկման երթը: Արդեն նախապես հայտարարված ժամանակացույցի համաձայն, իրազեկող խումբը Գյումրի ժամանեց 17:00-ին: Ավանդական դարձած 18.00-ին էլ սկսվեց միջոցառումը Գյումրու թատերական հրապարակում: Նախ ելույթ ունեցավ «Ոտքի Հայաստան» նախաձեռնության խորհրդի անդամ Դավիթ Հովհաննիսյանը, ով նաև ծանուցեց, որ երթով շարժվելու են դեպի Վարդանանց կենտրոնական հրապարակ:
Հովհանիսյանի կարճ ելույթից հետո սկսվեց երթը, որը չափազանց սակավամարդ էր: Ինչպես նշում է Armlur.am-ի Գյումրու թղթակիցը, նախաձեռնության անդամները, երթի մասնակիցները, երթը լուսաբանող լրագրողներն ու քաղաքացիական համազգեստով ոստիկաները միասին չէին գերազանցում քսան-քսանհինգ հոգին: