
ՌԴ-ի Ամուրի մարզում գնացքի 42-ամյա ուղեւորը պատահաբար ընկել է վագոնից եւ 40 աստիճան ցրտին վազել է գնացքի հետեւից: Տուժողի խոսքով՝ նա դուրս է եկել ծխելու, վերադառնալիս սխալ դուռ է բացել եւ հայտնվել ռելսերի վրա: Այնուհետեւ նա մոտ 7կմ վազելով հասել է “Ռիխարդ Զորգե” կայան, որտեղ նրան օգնություն են ցուցաբերել: Ոստիկանները փորձում են պարզել՝ միջադեպը դժբախտ պատահար էր, թե ուղեկցորդի անպատասխանատվության արդյունք: