«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ Կառավարությունում երեկ տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդրանիկ նիստը: Ինչպես հայտնի է՝ այս խորհուրդը ստեղծվեց այս տարվա փետրվարին, ՀՀ Կառավարության որոշմամբ, իսկ խորհրդի նախագահը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է: Այսպիսի մի մարմին էլ Տիգրան Սարգսյանն էր իր պաշտոնավարման տարիներին սարքել, բայց փորձը ցույց է տալիս, որ խորհուրդները գալիս-գնում են, իսկ կոռուպցիան Հայաստանում շարունակում է բարգավաճել:
Բանն այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարը, որպես կանոն, գլխավորում են հենց այն անձինք, ում դեմ իրականում կոչված են գործել այդ տարատեսակ խորհուրդները: Տեսեք, Հովիկ Աբրահամյանը խորհրդի նախագահն է: Բայց նա այն պաշտոնյաներից է, որը վերջին քսան տարիներին բացառապես պետական պաշտոններ զբաղեցնելով՝ դարձել է միլիոնատեր: Նա պաշտոնապես 2014-ի վերջի դրությամբ հայտարարագրել է 1 միլիոն 800 հազար դոլար եւ 210 մլն դրամ դրամական միջոց: Աբրահամյանի պաշտոնական առաջխաղացմանը զուգահեռ նրա ընտանիքի ունեցվածքը եւս տարեցտարի աճել է: Աբրահամյանների ընտանիքը ներկայումս համարվում է Արարատի մարզի տերնուտիրականը:
Խորհրդի անդամների կազմում էլի կան այսպիսի պաշտոնյաներ, բայց ինչպես Սերժ Սարգսյանը հայտարարեց տարիներ առաջ՝ պետք է խոշորներից սկսել: Իսկ կոռուպցիան վերածական երեւույթ չէ, այլ կոնկրետ անձերի գործունեության բնորոշում, որոնք այսօր նշված խորհուրդի կազմում են: Այս պայմաններում նրանք ում դեմ եւ ինչպես պետք է պայքարեն:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում