Ռուսական ռուբլին կրկին կտրուկ արժեզրկվել է. այն կարող է շարունակվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ առավոտից ռուսական ռուբլին սկսեց կտրուկ արժեզրկվել եւ արդեն օրվա վերջին հատեց մեկ դոլարը 60 ռուբլու սահմանագիծը: Այս տարվա հունվարից սկսած սա ռուսական ռուբլու փոխարժեքի առաջին նման կտրուկ տատանումն էր:

Վերջին ամիսներին ռուսական ռուբլու փոխարժեքը բավական կայունացել էր եւ տատանվում էր մեկ դոլարը 55-ից 57 ռուբլու սահմաններում: Տնտեսագետները չեն բացառում, որ ռուսական ռուբլու արժեզրկումը կարող է շարունակվել: Իհարկե, առաջիկա օրերին կպարզվի, թե իրադարձություններն ինչ սցենարով կզարգանան` ՌԴ կենտրոնական բանկին կհաջողվի՞ իրավիճակը կայունացնել, թե՞ անցած տարվա վերջի պես տեղի կունենա ռուբլու քաոսային արժեզրկում:

Բայց ստեղծված իրավիճակում շատ կարեւոր է, որպեսզի ՀՀ ԿԲ-ն պատրաստ լինի իրադարձությունների վատագույն զարգացման հնարավոր սցենարին, եւ բացառվի հայկական դրամի կտրուկ ու անվերահսկելի արժեզրկումը, ինչպես անցած տարվա դեկտեմբերին: Ի դեպ, այդ արժեզրկման արդյունքում Հայաստանի տնտեսությունում քաոսային վիճակ էր ստեղծվել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում




Լրահոս