«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Օրերս կազմակերպված շնորհանդեսի միջոցով հանրությանը ներկայացված «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ) զարգացման ուղիները» ծրագրում աշխարհացունց դրույթներ են ներառված, օրինակ՝ գազի ներկրման վերաբերյալ: Ծրագրի հեղինակների նախանշած սցենարով արդեն 2018թ.-ից սկսած Իրանից ներկրվող գազի ծավալները պետք է շեշտակի մոտ 4 անգամ աճեն տարեկան ներկայիս 500 մլն խմ-ից հասնելով մինչև 2 մլրդ խմ-ի:
Դրան զուգահեռ 2024թ.-ից պետք է շեշտակի նվազեն Ռուսաստանից ներկրվող գազի ծավալները ներկայիս շուրջ 2 մլրդ խորանարդ մետրից հասնելով ընդամենը 700 մլն խմ-ի տարեկան: Սա ուշագրավ է նրանով, որ գործող իշխանությունը մինչ օրս ամեն ինչ արել է մեր էներգահամակարգը գրեթե ամբողջությամբ ՌԴ-ի վերահսկողության տակ դնելու համար, ու հիմա, երևի, որոշել է «խաղեր տալ»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում