Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու վերանորոգման աշխատանքները օգոստոսին կավարտվեն. երբ տեղի կունենա բացումը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում դեռևս 2009 թվականին փլուզված Սուրբ Գևորգ եկեղեցում վերանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին: Ինչպես Armlur.am-ի հետ զրույցում ասաց Վիրահայոց թեմի մամլո պատասխանատու Սուսաննա Խաչատրյանը, եկեղեցու վերանորոգման աշխատանքները գրեթե մոտեցել են ավարտին և մնացել է տեղանքի և շրջական միջավայրի բարեկարգման աշխատանքները. «Այդ աշխատանքները հավանաբար այս օգոստոսին կավարտվեն: Մենք ուզում ենք, որ այն բարձր մակարդակով լինի, որովհետև եկեղեցին շատ լավ է վերանորոգված, շատ լավ տեսքի է»:

Սուսաննա Խաչատրյանը նշեց, որ եկեղեցու բացումը տեղի կունենա հոկտեմբերի երկրորդ կեսին, սակայն Armlur.am-ի տեղեկություններով, եկեղեցու բացումը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին: «Եկեղեցու բացումը նախատեսված է կատարել բարձր մակարդակով»,- հավելեց Վիրահայոց թեմի մամլո ծառայության տնօրեն Սուսաննա Խաչատրյանը:

Հավելենք, որ Սուրբ Գևորգ եկեղեցին վերանորոգվում է արդեն 3 տարի` հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանի հովանավորությամբ:

Քրիստինա Աղալարյան

11774569_948236545249058_1879129021_n

11778048_948236541915725_526066603_n

11787442_948236561915723_590534532_n

11798534_948236535249059_1350199775_n

11801893_948236531915726_383354338_n

11801897_948236548582391_561654485_n

11805743_948236551915724_2016491613_n

11805808_948236555249057_382838612_n

11823907_948236558582390_1018627470_n

11823924_948236538582392_113986135_n




Լրահոս