
Թուրքիայի ռազմաօդային ուժերը Իրաքի հյուսիսում ոչնչացրել են Քրդստանի աշխատավոր կուսակցության (PKK ) 200 զինյալների, գրում է թուրքական Milliyet թերթը:
Ավիահարվածներ են հասցվել Իրաքի հյուսիսում գտնվող Զապ, Գարե, Մետինա, Ավշին ու Կանդիլ բնակավայրերի մոտերքում PKK զինյալների դիրքերին:
Հուլիսի 25-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը ձեռնամուխ են եղել Իրաքի հյուսիսում խոշոր ռազմաօդային օպերացիայի իրականացմանը, որտեղ տեղակայված են Քրդստանի աշխատավոր կուսակցության ճամբարները: