
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը իր իրանցի գործընկեր Հասան Ռոուհանիին հրավիրել է նոյեմբեր ամսին այցելել Ֆրանսիա, գրում է իրանական ISNA գործակալությունը:
«Ես իմ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի նամակն ունեմ, որում նա հրավիրում է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին նոյեմբեր ամսին այցելել Ֆրանսիա»,- գործակալությունը մեջբերում է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսի խոսքերը:
Հայտարարությունն արվել է այսօր` Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ Ֆաբիուսի հանդիպումից հետո:
Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, Ֆաբիուսը չորեքշաբթի օրը մեկօրյա այցով Թեհրան է ժամանել: Սա վերջին 12 տարիների ընթացքում Իրան ֆրանսիական դիվանագիտության առաջին այցն է եղել: