
Ադրբեջանի Գլ[ավոր դատախազությանը կից կոռուպցիայի դեմ պայքարի աշխատակիցները ձերբակալել են Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը կից գործող գլխավոր ռազմական տեսչության 3 բարձրաստիճան սպաների: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնի է դարձել իրազեկ աղբյուրներից: Ավելի ուշ Սաբաիլսկի դատարանը նրանց հանդեպ որպես խափանման միջոց ընտրել է կալանքը:
Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հաստատել է բարձրաստիճան սպաների ձերբակալության մասին տեղեկությունները: Հաղորդագրության մեջ ասվում է, որ այդ սպաների` կոռուպցիայով զբաղվելու վերաբերյալ նյութերը փոխանցվել են Գլխավոր դատախազությանը կից գործող Գլխավոր վարչության հետաքննությանը:
Ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականները կոպիտ խախտումներ են թույլ տվել իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ: