ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ ժամը 15:00-ին կայանալիք ՀԱԿ քաղխորհրդի նիստում, ամենայն հավանականությամբ, կքննարկվի ԺՀԿ առաջնորդ Պետրոս Մակեյանի ներկայացրած առաջարկության փաթեթը՝ ՀԱԿ-ն առողջացնելու վերաբերյալ: Ինչպես հայտնի է, Մակեյանն առաջարկում է նախեւառաջ փոխել ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանին, որպեսզի «ամեն ինչ իր տեղն ընկնի»: «Ժողովուրդ»-ի՝ Կոնգրեսին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ  արդեն երկու օր է՝ կոնգրեսականները փորձում են համոզել Մակեյանին, որպեսզի հետ կանգնի Զուրաբյանի հրաժարականը պահանջելու գաղափարից: Մտերմիկ զրույցներում ՀԱԿ շատ անդամներ երեկ ասում էին, որ Մակեյանը լուրջ մարդ է, դժվար թե առանց հիմնավորման նման կտրուկ պահանջ ներկայացներ: Բայց քանի որ Զուրաբյանն էլ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի «ներկայացուցիչն է», ուստի ՀԱԿ-ում փորձում են հակամարտությունը «խաղաղ կարգավորել», որպեսզի հրաժարականի հարցը չբարձրացվի: Ի դեպ, չի բացառվում նաեւ, որ նիստի ընթացքում քննարկվի ՀՀ նախագահի թեկնածուներից որեւէ մեկին սատարելու մասին հարցը:




Լրահոս