Ահաբեկիչները Թուրքիայում գազատար են պայթեցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիրքուկ-Յումուրտալիկ նավթատարը, որով Թուրքիա է մատակարարվել իրաքյան նավթը, պայթեցվել է ահաբեկիչների կողմից երկրի հարավ-արևելքում տեղակայված Շիրնակ նահանգում, հայտարարել է երկրի էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզը:

«Անցած գիշեր Շիրնակ նահանգում Ջիզրե քաղաքից 5 կմ հեռավորության վրա պայթեցվել է Քիրքուկ-Յումուրտալիկ գազատարը: Արտակարգ իրավիճակից անմիջապես հետո գազատարը փակվել է: Շնորհիվ օպերատիվ կերպով ձեռնարկված քայլերի` ահաբեկչությունը մեր երկրում էներգակիրների պակասուրդի չի հանգեցրել»,- ասվում է նախարարի հայտարարության մեջ:

Յըլդըզի խոսքերով` այս ու Թուրքիայի էներգետիկ օբյեկտներում իրականացված նախորդ ահաբեկչությունները ցույց են տալիս, որ ահաբեկիչները փորձում են ապակայունացնել երկրում իրավիճակը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս