«Այժմ պայքարում ենք մեր ուզած վայրում նստացույց անելու համար». որոնք կլինեն «Ոտքի Հայաստան» շարժման հետագա քայլերը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոտքի Հայաստան» շարժումը Հանրապետության հրապարակում իր նստացույցը դեռ չի սկսել: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության համակարգող խմբի անդամ Անդրեաս Ղուկասյանը: «Մենք մեր ուզած վայրում, այն է` Հանրապետության հրապարակի կենտրոնական հատվածը, դեռ նստացույց չենք սկսել, քանի որ ոստիկանությունը թույլ չի տալիս: Ոստիկանները հենց առաջին օրվանից անհամաչափ գործողություններ են կատարում: Առաջին օրը, երբ կար 30 մարդ, ոստիկանները մոտ 500-1000 հոգի էին: Այս պահին ևս շատ քիչ մարդ կա, բայց միևնույնն է` ոստիկանությունն այստեղ կանգնած է և շրջափակել է»,- ասաց Անդրեաս Ղուկասյանը:

Նրա խոսքով` շատերը դեռ չեն հասկացել իրենց պայքարի հիմնական մեսիջը. «Տարբեր խնդիրներն էին մարդկանց Բաղրամյան բերել: Բայց, կարծում եմ, այն լուսաբանումն ու իրազեկումը, որ տեղի է ունենում, բավարար է, որպեսզի մարդկանց տեղեկացնենք` պայքարը չի ավարտվել: Մեր հիմնական պահանջը հոսանքի թանկացման դեմ վերաբերյալ կայացրած որոշման չեղարկումն է»:

Մարզերում իրենց համակիրների կողմից բողոքի ակցիաների սակավամարդ լինելը, Ղուկասյանը բացատրում է ոստիկանության կողմից իրականացված ճնշումներով. «Փոքր քաղաքաներում ոստիկանական ճնշումները շատ արդյունավետ են: Մենք այժմ պայքարում ենք, մեզ կարող են միանալ բոլորը: Օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտնում հոսանքի թանկացման վերաբերյալ որոշումը և եթե հանկարծ դրանից հետո փոխհատուցում չտրամադրվի, կասեն` չէին պայքարում: Բայց մենք պայքարում ենք, տանը նստած չենք, փորձում ենք թույլ չտալ դա: Հետո չասեն` չեն պայքարում»:

Նախաձեռնութան անդամի խոսքով` իրենք օգտագործում են այս լարվածությունը, որպեսզի հնարավորինս իրազեկում անեն:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս