
Հնդկաստանի արևմուտքում գտնվող Գուջարատ նահանգում հորդառատ անձրևները երկու օրվա ընթացքում խլել են ավելի քան 27 մարդու կյանք, այս մասին հայտնում է Times of India հրատարակչությունը:
Առավել շատ տուժել է Ռաջստան նահնագի բնակավայրերը, որտեղ եղել է հզոր ցիկլոնի էպիկենտրոնը:
«Շրջանում զոհվել է 8 մարդ»,- հայտնել է շրջանային ադմինիստրացիայի ներկայացուցիչ Դիլիպ Ռանան: Նրա խոսքերով` ևս 6 մարդ անհետ կորած է համարվում:
Շուրջ 1000 մարդ տարհանվել է, ավելի քան 400 գյուղ մնացել է առանց հոսանքամատակարարման: