ՀՐԱԺԵՇՏ ՊԱՇՏՈՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այս տարի հրաժեշտ կտա իր պաշտոնին: Սեպտեմբերին կլրանա նրա պաշտոնավարման 6-ամյա ժամկետը, որից հետո ԱԺ-ն ՀՀ նախագահի առաջարկությամբ նոր դատախազ է նշանակելու: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանը չի ցանկանում Աղվան Հովսեփյանին կրկին այդ պաշտոնում տեսնել, բայց եւ դեռ որոշված չէ, թե ով է նրան փոխարինելու: Իշխանական մեր աղբյուրների պնդմամբ՝ այդ հարցին նախատեսված է անդրադառնալ նախագահական ընտրություններից հետո: Հիշեցնենք, որ ԱԺ-ն Աղվան Հովսեփյանին գլխավոր դատախազ էր նշանակել 2007թ. սեպտեմբերի 13-ին:




Լրահոս