ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի միջեւ ներքին թեժ մրցակցություն է ընթանում: Ավելին, իր գործողություններով վարչապետն ամեն քայլափոխի կրկնօրինակում է ԱԺ նախագահին: Դրա ապաքաղաքական դրսեւորումներից մեկն այն է, որ հունվարի 12-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ամանորի եւ Սուրբ Ծննդի տոների առթիվ ընդունելով ընտրովի լրագրողներին, նրանցից մի քանիսին անվանական ժամացույցներ է հանձնել: Սա հետաքրքիր է, քանի որ դեկտեմբերի 28-ին էլ Հովիկ Աբրահամյանը ԱԺ-ում Ամանորի առթիվ ԶԼՄ-ների ներկայացուցիչների ընդունելության ժամանակ մի խումբ լրագրողների անվանական ժամացույցներ է տվել: Ընդ որում, այդ ավանդույթը խորհրդարանում գործում է տարիներ շարունակ՝ ԱԺ նախկին նախագահների օրոք էլ, իսկ կառավարությունում միայն այս տարի «հիմնադրվեց»:
ՊԼԱԳԻԱՏ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ