Մինչև հստակ պատասխանատվության չենթարկվեն «Նաիրիտ» գործարանը թալանածները, այլ քայլերի մասին խոսելն անիմաստ է: Armlur.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նման կարծիք հայտնեց` անդրադառնալով երեկ խորհրդարանում «Նաիրիտ» գործարանի թեմայով տեղի ունեցած հաղորդմանը. «Եվ թող չասեն ման են գալիս, չեն գտնում, տեղը չգիտեն և այլն»:
Քննարկման ժամանակ պատգամավորները մերժեցին Համաշխարհային բանկի առաջարկը` առանց լրատվամիջոցների քննարկել իրենց ներկայացրած եզրակացությունը գործարանի հետ կապված. «Ինչու պետք է ինչ-որ կազմակերպության «կապրիզներով» առաջնորդվել: Կազմակերպության տեքստը հրապարակվել է, ավելի ընդլայնված տարբերակը նախարարության կայքում կա: Ի՞նչ պետք է դրանից ավել ասեին: Եվ հետո, եթե իրենք հստակ փաստարկներ ունեն, ապա ինչո՞ւ են վախենում այն հրապարակային քննարկելուց: Չնայած որ նրանց հրապարակած զեկույցը շատ վիճահարույց է»:
Նաիրա զոհրաբյանի խոսքով` «Նաիրիտ» գործարանն այնքան է թալանվել, որ որևէ ներդրող մոտ չի ուզում գալ գործարանին:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում