
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը բարձր է գնահատել անգլիական «Լիվերպուլ»-ի հարձակվող Մարիո Բալոտելիի պոտենցիալը:
«Երբ ինձ բախտ է վիճակվել տեսնել նրա խաղը Իտալիայի առաջնության ժամանակ, կամ մեր դեմ խաղերում, նա ուղղակի հրաշալի էր:
Եթե նա ամբողջությամբ օգտագործի իր պոտենցիալը, ապա նրան ոչ ոք չի կանգնեցնի: Բայց նա, իհարկե, դեռ շատ հեռու է դրանից: Նա իրեն շատ հազվադեպ է ցուցադրում»,- ասել է Լյովը: