Ինչն էր «Էրեբունի» ԲԿ-ում ծննդկանի մահվան պատճառը. նորածնի վիճակը ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտյան «Շենգավիթ» ԲԿ-ից ծայրահեղ ծանր վիճակում «Էրեբունի» ԲԿ տեղափոխված ծննդկան կնոջ կենսաբանական մահ է գրանցվել։

Ինչպես Armlur.am-ին հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը, հղին իրենց մոտ է տեղափոխվել երկուշաբթի օրը՝  ժամը 16։00-ի սահմաններում` ծայրահեղ ծանր վիճակում՝ 35 շաբաթական հղիությամբ, HELLT համախտանիշով, երկկողմանի թոքաբորբով։

«Էրեբունիում» կատարվել է կեսարյան հատում: «Կնոջ վիճակն անհուսալի է եղել: Հակառակ դեպքում առաջատար մասնագետները նրա կյանքը կփրկեին»,-հայտնեց Շ. Հունանյանը:

Նշենք, որ նորածնի վիճակը ծանր է:




Լրահոս