
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր գրասենյակի պաշտոնական բացումը տեղի կունենա աշնանը: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
«Երբ մեր բոլոր պատգամավորները լինեն երկրում, մենք գրասենյակի պաշտոնական բացումը կանենք»,- ասաց Ն. Զոհրաբյանը:
Վերջինս նշեց, որ արդեն մոտ 20 օր է, ինչ տեղափոխվել են նոր գրասենյակ, որը գտնվում է Հանրապետության 47 հասցեում: