Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է Հայաստանի հեռուստա եւ ռադիոընկերությունների նախընտրական քարոզչության համար տրամադրվող վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը: Ամենաբարձր սակագինը սահմանել է «Շանթ» հ/ը-ն` վճարովի եթերաժամի մեկ րոպեի համար պահանջելով 120 հազար դրամ, ապա` «Արմենիա»-ն` 110 հազար դրամ, Հանրային հեռուստաընկերությունը` 80 հազար դրամ, իսկ Հայկական երկրորդ հեռուստաալիքը` 60 հազար դրամ: «Կենտրոն» հ/ը-ում վճարովի եթերաժամի մեկ րոպեն կարժենա 32 հազար 400 դրամ, «Երկիր մեդիա»-ում` 30 հազար դրամ, «Ա-Թի-Վի»-ում` 24 հազար դրամ, «Ար»-ում` 20 հազար դրամ, «ԱրմՆյուզ»-ում` 18 հազար դրամ, «Երեւան»-ում` 15 հազար դրամ:
ԳՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ