
ՀՀ կառավարությունը 3.2 մլն ԱՄՆ դոլարով ձեռք կբերի «Տանգո» ընկերությանը պատկանող Կառավարության 2-րդ մասնաշենքի տարածքում գտնվող «Արարատ-Ռեստորան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 100 տոկոս բաժնեմասերը: Նման նախագիծ ընդրգրկված է կառավարության վաղը կայանալիք նիստի օրակարգում:
Քանի որ Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի Կառավարական տուն N2 շենքի 4 հասցեում գտնվող անշարժ գույքը պատկանում է «Արարատ-Ռեստորան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել վերոնշյալ ընկերության 100 տոկոս բաժնեմասը` օտարման գործընթացը ամբողջությամբ իրականացնելու համար», – նշված է որոշման մեջ:
Հավելենք, որ «Տանգո» ընկերությունը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: